A
A
ՀայՓոստի անվան շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում․ հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայՓոստ ՓԲԸ հայտարարությունը․
«Կրկին ահազանգեր ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։
ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները»։