A
A
ՀՀ վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի և Վրաստանի առաջնորդների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիայի Հանրապետություն ավարտվել է:


