Բացել լրահոսը Փակել լրահոսը
16850861769652
A A
Բիզնես

UCOM-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով Հայաստանում ամենաարագ ինտերնետը եւս 6 մարզային քաղաքներում

«Յուքոմ» ընկերությունը ցանցի ընդլայնման ռազմավարական պլանի շրջանակներում ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով Գավառ, Սևան, Իջևան, Արտաշատ, Աշտարակ և Գորիս մարզային քաղաքներ։ Տեխնիկական աշխատանքները մեկնարկել են և ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։

«Սա նշանակում է, որ նշյալ մարզային քաղաքների ինչպես բազմաբնակարան շենքերի, այնպես էլ սեփական տների բնակիչները հնարավորություն կստանան օգտվելու Ucom-ի՝ Հայաստանում ամենաարագը ճանաչված շարժական և ֆիքսված կապի բոլոր ծառայություններից, ինչպես առանձին, այնպես էլ կոնվերգենտ՝ միասնական փաթեթով։ Ավելին, ֆիքսված ցանցի ընդլայնմանը զուգահեռ այդ 6 մարզային քաղաքներում մենք նաև կարդիականացնենք շարժական ցանցը՝ ավելի որակյալ ու ժամանակակից կապի հնարավորություն ընձեռելով մեր բաժանորդներին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 Նշենք, որ շարժական ցանցի արդիականացումը և ֆիքսված ցանցի ընդլայնումը թույլ կտան նշված 6 քաղաքների բնակիչներին միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և վճարել մինչև 45% ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում։ Ընտրելով Unity փաթեթները՝ բաժանորդներն ամբողջ ընտանիքի համար կապահովեն մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի, նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կընձեռի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։ Ավելին, փաթեթում հնարավոր կլինի ներառել մինչև 4 Սուպեր SIM-քարտ՝ ընտանիքով ամենաարագ շարժական կապի հնարավորություններից օգտվելու համար։