Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նորակառույց ևս մեկ դպրոց՝ Երևանում․ ավելի քան 1 միլիարդ դրամ է արժեցել (տեսանյութ)

Երևանի թիվ 18 դպրոցի կառուցման աշխատանքները մտել են ամփոփման փուլ: 4-րդ կարգի վթարային դպրոցի փոխարեն նոր ուսումնական տարվանից աշակերտները դասերը կանցկացնեն եռահարկ ու ժամանակակից հաստատությունում: Աշխատանքների իրականացման համար Կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը ավելի քան 1 միլիարդ դրամ են ներդրել: