Երևանում կկառուցվեն նոր գազատարներ և բաշխիչ կայաններ
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Նախագծի մշակումը պայմանավորված է Երևանում լայնամասշտաբ կառուցապատմամբ ստեղծված իրավիճակով, քանի որ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են և եղած ցանցը բավարար չէ։ Ընդ որում, հաճախ խոսում ենք նոր կառուցապատվող շենքերի մասին, բայց ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ընդհանրապես որևէ նոր բաժանորդ ավելացնելու խնդիր կա։ Այս խնդրի կարգավորումը ոչ միայն կբերի նրան, որ նոր բաժանորդները կկարողանան գազամատակարարում և համապատասխան սպասարկման ծառայություններ ունենալ, այլ նաև Երևանում էապես կփոխվի բոլորի համար գազի որակը»,-նշեց Սանոսյանը։