A
A
Հայաստանի պատանի 4 ըմբիշներ դարձան Եվրոպայի արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր առաջին մեդալները խաղարկեցին ազատ ոճայինները:
Եզրափակիչ մտած մեր չորս ըմբիշները՝ 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը, ավաղ, պարտություն կրեցին և բավարարվեցին արծաթե մեդալով:
65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը 3-րդ տեղի համար մարտում 10:6 հաշվով հաղթեց վրացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ:
Վաղը Հայաստանից հանդես կգան երեք հոգի, որից երկուսը՝ եզրափակիչում: