Բացել լրահոսը Փակել լրահոսը
221114150212-01-yevgeny-prigozhin-file
A A
Քաղաքականություն

Պրիգոժինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ապստամբության կոչի մեղադրանքով. ՌԴ ԱԴԾ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի համար: Այս մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:

Նշվում է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից տարածվող պնդումները որևէ հիմք չունեն, ուստի այդ հայտարարությունների հետ կապված` ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել` զինված ապստամբության կոչի փաստով:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաիրավական գործողությունները»,- հայտնել են գերատեսչությունից: