Պուտինի հայտարարությունը ուղղված Ռուսաստանի քաղաքացիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է դաշնության քաղաքացիներին, զինվորականներին և իրավապահներին՝ կապված «Վագների» վարձկանների գործողությունների հետ։
Ռուսաստանի իշխանությունները ավելի վաղ «Վագներ» ռազմական խմբավորման գործողություններն անվանել էին «ապստամբություն» և քրեական գործ հարուցել նրա ղեկավարի՝ Եվգենի Պրիգոժինի դեմ։
Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։
«Մենք բախվել ենք դավաճանության հետ, չափազանց հավակնությունները հանգեցրեցին դավաճանություն Ռուսաստանին»,- ասել է Պուտինը խոստանալով «անխուսափելի պատիժ»։
«Ցանկացած ներքին ցնցում մահացու սպառնալիք է մեր պետականության համար, մեր գործողությունները կոշտ են լինելու»,- խոստացել է նա։
Նա ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հրաման են ստացել «չեզոքացնելու նրանց, որոնք կազմակերպել են զինված խռովությունը, և կձեռնարկվեն վճռական, խիստ գործողություններ»։