Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլեւ հասցնում է բնաջնջման եզրին․ Արթուր Թովմասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր նիստ է գումարել։ Նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հիշեցրեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01։30-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից եւ ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ։
Հավելեց՝ Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլեւ նրանց հասցնում է բնաջնջման եզրին։
Ելույթում նշեց, Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, եւ դրա շուրջ ցանկացած քննարկում անընդունելի է։ Ասաց, որ դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու։
«ԵԱՀԿ համանախագահները եւ այլ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Փոքր Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է հայ ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»։