Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահ Արայիկ Հարությունյանն այսօր օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակը: Խորհրդակցության մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր՝ Ադրբեջանի հարձակման զոհ դարձած ՊԲ-ի 4 զինծառայողների հիշատակը: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ ԱՀ-յան և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան ու բռնաճնշումները, հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և չեն կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Նախագահն ընդգծել է Արցախի մշտական պատրաստակամությունը՝ խաղաղ կերպով լուծելու առկա հիմնախնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից: Ադրբեջանի հետ շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին, զեկուցումով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Հանրապետության նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, տվել է մի շարք հանձնարարականներ, նպատակաուղղված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովմանը: