Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել (տեսանյութ)

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան: Այս մասին հայտնում են ՀՀ Շրջական միջավայրի նախարարությունից: «Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։ Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից ։ Չի թույլատրվում՝ - խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել, - խայթոցի տեղում կտրվածք անել, - սառույց դնել կամ այրել, - տուժածին ալկոհոլ առաջարկել, - տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը: Տեսանյութում օգտագործվել են կադրեր «Կարմիր խաչ»-ի իրազեկման հոլովակներից»