A
A
Գեղարքունիքում ընթացիկ պետական ճանապարհաշինության բյուջեն 4 8 մլրդ դրամ է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի 6 ճանապարհահատվածում ակտիվ հիմնանորոգման աշխատանքներ են: Ընթացիկ շինաշխատանքների ընդհանուր բյուջեն մոտ 5 միլիարդ դրամ է: 2022-2023 թվականներին պետական բյուջեի միջոցներով մարզում ճանապարհաշինական աշխատանքների համար կնքված պայմանագրերի արժեքը հասնում է գրեթե 10 մլրդ դրամի, սուբվենցիոն ծրագրերը չհաշված: Շինտեխնիկան արդեն գործի են դրել Գավառում, Լճաշենին հարակից միջպետական մայրուղու վրա: Գյուղի փողոցներում էլ շինարարություն կա: Պետբյուջեով նորոգվում է ներհամայնքային ճանապարհը, որը տանում է դեպի պատմամշակութային վայրեր: