A
A
Կլաարը դրական է համարել Արցախում գազի վերականգնումը՝ չարձագանքելով կրկին դադարեցման մասին տեղեկությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀաճելի էր այսօր առավոտյան կարդալ, որ դեպի Ստեփանակերտ գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Արցախգազ» ՓԲԸ-ն հաղորդել էր հանրապետություն գազամատակարարման վերականգնման մասին, սակայն շուտով դրանից հետո ընկերությունը տեղեկացրել էր, որ Հայաստան-Արցախ միակ գազամուղի գազի ճնշման մակարդակը սկսել է ընկնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է գազամուղի փականը։