Դեպի ԼՂ էներգիայի մատակարարումը պետք է վերականգնվի առանց սահմանափակումների․ Տոյվո Կլաար
Աջակցիր «Ա1+»-ինԴեպի ԼՂ էներգիայի մատակարարումը պետք է վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև պետք է ապահովվի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և ձախողմամբ: Ինչպես բազմիցս կրկնել է ԵՄ-ն, շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարումը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես և մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսվի՝ նպատակ ունենալով ապահովել բռնությանը այլընտրանքներ, ձևավորել այնքան անհրաժեշտ վստահություն և ապահովել արժանապատվություն: ԵՄ-ն անհամբերությամբ սպասում է ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան եռակողմ հանդիպմանը»,- գրել է նա։
