Բացել լրահոսը Փակել լրահոսը
f64abe7515a3f9_64abe7515a439
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Պրիգոժինը հանդիպել են․ Կրեմլից հաստատում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է  РИА Новости-ն։

«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը հանդիպմանը «գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ։

«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։