A
A
Փաշինյանը՝ Հրազդանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօր այցելել եմ Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում ծանոթացա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեթյանն ու մատուցվող ծառայություններին:
Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին:
Հրազդանում ընթացքի մեջ են նաեւ թիվ 2 դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ»,-
այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։