Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

«Մինչև այժմ հստակ չէ՝ ինչպե՞ս է ադրբեջանցիներին հաջողվել հատել առաջնագիծը». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

1.5 ամիս առաջ ադրբեջանցիների` սահմանագծի հայկական հատված ներթափանցելու հետևանքով մինչև այժմ 2 հայ զինծառայող շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ:
Նրանց նկատմամբ Բաքվում ակնհայտ ապօրինի գործընթաց է տարվում, որը շատ հեռու է իրավական որակելուց:
 
Մինչև այժմ հստակ չէ, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել աննկատ հատել առաջնագիծը և առևանգել մեր զինծառայողներին, սակայն թեման խնդրահարույց է նաև մեկ այլ տեսանկյունից:
Ցանկացած քայլի դիմելիս Ադրբեջանը հաշվարկում է, թե իր գործողությունը` սադրանքի կամ ագրեսիայի տեսքով, հայկական կողմի ինչպիսի հակազդեցություն կբերի:
 
Ցավոք, Ադրբեջանում համոզված են, որ անպատիժ են մնալու ոչ միայն միջազգային առումով, այլ այն, որ հայկական կողմն էլ իրադրությանը համահունչ չի գործի:
 
Այս պայմաններում Ադրբեջանի ձեռքերն ազատ է և օգտվելով բարձիթողի իրավիճակից, նույնիսկ մեր տարածքում է ազատ գործում է` մի օր մարդ սպանում, մի օր մարդ գողանում, մի օր էլ պարզապես իր նախընտրած վայրում մարտական դիրք տեղակայում: