Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լաչին անցակետ
A A
Քաղաքականություն

Բաքուն հայտարարում է Լաչինի անցակետում ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ բեռներ հայտնաբերելու մասին

«Լաչին» անցակետում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով հայերի համար տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի Ղարաբաղի շրջան»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ անցակետի գործունեությունը կասեցվել է, «մաքսանենգության բոլոր փաստերը տեղում փաստագրված են օպերատիվ նկարահանման միջոցով»:

Հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերի կողմից տեղափոխվող ապօրինի բեռների մեջ եղել են, մասնավորապես, ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին: Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակվել է մինչև քննության ավարտը:

Արցախից, ԿԽՄԿ-ից առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը: