A
A
Բլինքենը՝ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին․
«Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են Հարավային Կովկասում կայուն խաղաղության, և ես հավատարիմ եմ մնում դրան աջակցելուն»,- գրել է նա։