Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Fastex-ի աջակցությամբ Երևանում ընթանում է ֆուտզալի սիրողական մրցաշար (տեսանյութ)

 

Մրցաշարը, որը «Ֆուտզալ Լիգայի» կողմից անցկացվում է արդեն 7-րդ տարին անընդմեջ, այս անգամ կրում է Fastex Conference League անունը: Մրցաշարի գարնանային խաղաշրջանի մասնակից 30 կազմակերպությունների աշխատակիցներից բաղկացած թիմերը բաժանվել են 3 կոնֆերենցիաների՝ ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերական: Կոնֆերենցիաների հաղթողները այնուհետև միմյանց միջև որոշելու են Fastex Conference League-ի չեմպիոնին:

Fastex Conference League-ի հանդիպումները տեղի են ունենում ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի դահլիճում: Մրցաշարը միավորում է ոչ միայն տարբեր ընկերությունների՝ ֆուտզալի սիրահար աշխատակիցներին, այլև նրանց գործընկերներին, որոնք գալիս են՝ երկրպագելու ու աջակցելու իրենց կազմակերպությունների թիմերին: Ընկերությունների համար մրցաշարը դարձել է թիմբիլդինգի յուրահատուկ և արդյունավետ գործիք:

«Սա շատ լավ հնարավորություն է տարբեր ընկերությունների մասնագետներին դրսևորելու իրենց ոչ միայն իրենց մասնագիտությունում, այլև սպորտում, մրցելու միմյանց հետ, ձևավորելու կապեր»,-նշում է մրցաշարի հովանավոր Fastex ընկերության հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը: Ի դեպ, Fastex-ը մրցաշարում ներկայանում է ոչ միայն որպես հովանավոր, այլև ունի նաև իր աշխատակիցների թիմը, որը չեմպիոնի հավակնորդներից մեկն է:

Մրցաշարը օգնում է ոչ միայն մասնակից կազմակերպություններին, այլև բուն մարզաձևի՝ ֆուտզալի զարգացմանը: «Ֆուտզալ Լիգայի» հիմնադիր, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը շատ բարձր է գնահատում այս մրցաշարի դերը՝ մարզաձևի մասսայականացման գործում: «Նման մրցաշարերում շատ հաճախ ի հայտ են գալիս բավականին որակյալ խաղացողներ, իսկ երբեմն՝ նաև թիմեր, որոնք հետագայում ավելի են հմտանում ու համալրում Հայաստանի ավելի բարձր մակարդակի առաջնությունները, օրինակ Ա լիգան: Ֆուտզալի զարգացման հարցում մրցաշարը միանշանակ կարևոր դերակատարություն ունի»,- կարծում է Նազարեթյանը:

Հուլիսի ընթացքում մրցաշարում ի հայտ կգան եզրափակիչի մասնակիցների, որոնք կպայքարեն Fastex Conference League-ի չեմպիոնի տիտղոսի համար: Իսկ աշնանը կմեկնարկի նոր՝ աշնանային խաղաշրջանը: