Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ժենգյալով հացը՝ շրջափակված Արցախում (տեսանյութ)

Արցախի կյանքի ճանապարհը փակ է, բայց Արցախն ապրում է: Սննդամթերք դժվար է հայթայթել, բայց արցախյան ավանդական ուտեստները, անկախ ամեն ինչից, կարողանում են պատրաստել: Խոսքն արցախյան ժենգյալով հացի մասին է: Ստեփանակերտի կենտրոնական շուկա մտնելիս միրգ-բանջարեղենեի անուշ հոտերն այլեւս չկան, ժենգյալով հացի բույրը սակայն, միշտ առկա է: Չնայած բոլոր ապրանքների գները սովորականից բարձր են մի քանի անգամ, սակայն ժենգյալով հացի գինը նույնն է մնացել: