A
A
Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ ում ԱՄԷ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր: Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը: