Ֆասթ Բանկը Sevan Startup Summit 2023-ի ռազմավարական գործընկերն է
Աջակցիր «Ա1+»-ինԿարճ դադարից հետո Sevan Startup Summit-ը վերադառնում է Սևան։ Վրանային բիզնես ֆորումի ռազմավարական գործընկերն է Ֆասթ Բանկը։
Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում հուլիսի 23-29-ը անցկացվող սամմիթն ավելի մասշտաբային է լինելու՝ հագեցած կրթական մի շարք ծրագրերով, այդ թվում՝ միկրոաքսելերացիոն կրթական ծրագրով, որը ստեղծված է growth զարգացման փուլում գտնվող ստարտափների համար։
Նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 200 բիզնես էքսպերտների ու մենթորների։ Sevan Startup Summit 2023-ին դիմել են ստարտափներ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Հնդկաստանից, Իրանից, Իրաքից, Իսպանիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Նիգերիայից, Հարավային Կորեայից և մի շարք այլ երկրներից։ Ակնկալվում է, որ այս տարի մասնակիցների և այցելուների թիվը կգերազանցի 10.000-ը։ Մինչ օրս նախագծին մասնակցել են ավելի քան 25.000 մասնակից՝ աշխարհի 50 երկրից:
Որպես թվային լուծումների մշակման ակտիվ փուլում գտնվող բանկ՝ Ֆասթի համար կարևոր է լինել մեր երկրում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում լուրջ դերակատարում ունեցող այս ֆորումի ռազմավարական գործընկերը, խրախուսել նորարարական ու կրթական գաղափարները։ Fast Bank-ը նաև ակտիվ մասնակցություն է ունենալու ֆորումին․ Բանկի թիմի անդամները հանդես են գալու որպես մենթորներ, ժյուրի, հանձնելու են մրցանակներ, մասնակցելու են հատուկ խարույկի շուրջ քննարկումներին։ Բանկը Sevan Startup Summit-ի ամբողջ ընթացքում լճափին ունենալու է իր տաղավարը, որտեղ նախատեսվում է կազմակերպել ինտերակտիվ քննարկումներ և հանդիպումներ։
Այս տարի սամմիթին որպես գործընկեր միացել է նաև Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը։