Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի պետնախարար
A A
Քաղաքականություն

Հացահատիկի հավաքումն անմիջապես դադարեցվել է․ պետնախարար

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ՖԲ գրառումը

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները: