A
A
Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ պահանջում է վերականգնել ՄԻՊ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները:
Այդ մասին նա նշել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը եղել է իշխանության քաղաքական որոշումը, որևէ հիմնավորում չկա: Թովմասյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն, այնուամենայնիվ, շարունակելու է, միջազգային դերակատարներին գրություն ուղարկելիս, իրեն ներկայացնելու է որպես «հանձնաժողովի՝ ապօրինաբար պաշտոնազրկված նախագահ»: