A
A
Մարտակերտում հացը խանութներ չի հասնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտակերտում արդեն անգամ հացի խնդիր ունեն: Ընդ որում, ի տարբերություն դեպքերի մեծ մասի, երբ պաշար ընդհանրապես չկա, հացի պարագայում խնդիրը ոչ թե պաշարի պակասն է, այլ վառելիքի: Հովհարային անջատումների հետևանքով, հացը թխելն է դժվարացել, վառելիքի պակասի պատճառով՝ հացը խանութներ հասցնելը: Սա դեռ բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է, որին ականատես են եղել այս օրերին, Մարտակերտի շրջանում աշխատող իմ գործընկերները: