Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Գուրգեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ 

Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ 

 

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանի

Կենսագրությունը

 

Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

 

2006-2007թթ. - Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2007-2009թթ. - ՀՀ ՊՆ 55555 զ/մ Շիրակի կայազորի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2009-2012թթ .- ՀՀ ՊՆ 55910 զ/մ ավագ քննիչ
2012-2014թթ. - ՀՀ ՊՆ 55910 զ/մ հրամանատարի տեղակալ
2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ
2016-2020թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

2020-2021թթ .- Շիրակի մարզի դատախազի տեղակալ

2021-2022թթ. - Շիրակի մարզի դատախազ

V-VII.2023թ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարոչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ

10.07.2023-26.07.2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

 

Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երեք երեխա:

 

 

ՀՀ քննչական կոմիտե