A
A
Գևորգ Մխեյանը՝ Ֆրանկոֆոնյան խաղերի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբիշները հերթական մեդալներն են վաստակել Կոնգոյում ընթացող Ֆրանկոֆոնյան խաղերում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Գևորգ Մխեյանը հաղթել է իր քաշային կարգում, իսկ Ռազմիկ Սիմոնյանը դարձել է արծաթե մեդալակիր: Այդպիսով, Հայաստանի ըմբիշներն ընդհանուր հաշվարկով նվաճել են 5 մեդալ՝ երկուական ոսկի և արծաթ, մեկ՝ բրոնզ:
Հիշեցնենք, որ Հայաստանն այդ խաղերին մասնակցում է 19 մարզիկով: Մերոնք իրենց ուժերը կչափեն նաև աթլետիկայում, ձյուդոյում, սեղանի թենիսում և հեծանվային սպորտում: Մրցումները կավարտվեն օգոստոսի 6-ին: