Բացել լրահոսը Փակել լրահոսը
convoy-1
A A
Քաղաքականություն

Մինչ օրս հումանիտար ուղեբեռը տեղից չի շարժվել․ Վարդան Սարգսյան

«Արմենպրես» 

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։

Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ հուլիսի 26-ից մինչ օրս հումանիտար ուղեբեռն տեղից չի շարժվել և որևէ կերպ չի մոտեցել իր վերջնանպատակին:  «Լեռնային Ղարաբաղում այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ժողովուրդն ինչ զրկանքների միջով է անցնում՝ պայմանավորված գրեթե 8 ամիս տևող ճգնաժամով:  Ականատես ենք լինում նաև հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղի կանանց, տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող և հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված տարբեր միջադեպերի, որոնք ուղիղ հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինբաբար փակման:  Մինչդեռ այս բեռնատարներում գտնվող սնունդը, առաջին անհրաժեշտության իրերը, դեղորայքը կարող են կյանքեր փրկել կամ առնվազն մեղմել այն իրավիճակը, որն այժմ տիրում է Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա: