Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը Արցախի բնակչներին մատնել է սովի․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, արդեն 7 օր է ՝ ապօրինաբար դադարեցնում է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ:

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Արդեն 233 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով մարդկանց սովի և զրկանքների», - գրել է նա։