A
A
Վրաստանում զոհերի թիվը հասել է 18-ի
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվն այս պահի դրությամբ (ժամը 12:00) հասել է 18-ի։
Տեղեկությունը հաստատում է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Ըստ aliq.ge-ի Շովիում այսօր առավոտից վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որում ներգրավված են պաշտպանական ուժերը։ Բացի փրկարարներից, տեղում են նաև որոնվող անձանց մտերիմներն ու կամավորները: Զոհվածներից յոթի ինքնությունը հայտնի է։
Հիշեցնենք՝ գոստոսի 3-ին Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: