Բացել լրահոսը Փակել լրահոսը
266048
A A
Քաղաքականություն

Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս․ «Վնուկովո»-ի թռիչքները հետաձգվել են

Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս ՀՕՊ ուժերի կողմից:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր անօդաչու թռչող սարքով փորձ է արվել ներխուժել Մոսկվա, ճանապարհին այն ոչնչացրել են հակաօդային պաշտպանության ուժերը», գրել է նա:

Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ քաղաքը ճեղքելու փորձը եղել է Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ի սահմաններում։

Նշենք, որ «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների մեկնման և ժամանման վրա։ Անվտանգության նկատառումներից ելնելով, Մոսկվայի ժամանակով ժամը 10:26-ից թռիչքների մի մասը վերահղվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդանավակայաններ: