A
A
Ադրբեջանցիները Հայաստան տեղափոխվողներին ստիպել են իրենց բեռներով ու ոտքով անցնել Հակարիի կամուրջը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՌԴ խաղաղապահները Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացի են տեղափոխել Արցախից Հայաստան, ավելի ճիշտ՝ քաղաքացիներին մինչև Հակարիի կամուրջ են հասցրել, իրենց ուղեբեռով քաղաքացիները ոտքով են անցել Հակարիի կամուրջն ու հասել մյուս կողմում սպասող մեքենաներին: Սա առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր,- հայտնում են ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից: Դա, սակայն, ընդհանուր իրավիճակում շատ բան չի փոխել: Հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են մնալ փակ միջանցքի երկու կողմում՝ նրանց թվում շատերն՝ առողջական լուրջ խնդիրներով: