Բացել լրահոսը Փակել լրահոսը
1117885
A A
Քաղաքականություն

Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինի. Չեխիայի արտգործնախարար

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ:

Այս  մասին Չեխիայի արտգործնախարարը գրել է X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։

«Մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այնտեղ անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- նշել է Լիպավսկին: