A
A
Բացառում եմ կոալիցիան ՔՊ-ի հետ. Հայկ Մարության (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը, տեսանյութ է տեղադրել ֆբ-ի իր էջում, կից գրելով․
«Քարոզարշավի այս օրերին ձեզանից շատ սեր ու ջերմություն եմ ստացել:
Նաև հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես`
1. «Ինչո՞ւ հրաժարական տվեցիք»,
2. «ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք»։
Առաջին հարցին բազմիցս պատասխանել եմ` ես հրաժարական չեմ տվել, ինձ անհիմն կերպով հեռացրել են:
Երկրորդ հարցի դեպքում ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ իհարկե, ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ կոալիցիան ՔՊ-ի հետ։ Իսկ թե ինչու՝ ասել եմ դեռ 2021 թվականի իմ վերջին ելույթում»: