Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Երեք տարի է՝ հիմք են գցում (տեսանյութ)

Նոր ուսումնական տարին կրթական հաստատություններում հազար ու մի խնդիրներով է սկսվել, իսկ ձմռան գալու հետ եղած խնդիրները ավելի են սրվում, հայտնում է Անկյուն+3-ը։

Եթե Ակների միջնակարգ դպրոցում շենք ունեն, բայց պայմաններ չունեն, ապա Ալավերդու համար 2 դպրոցի ճակատագիրը այդպես էլ անորոշ է մնում: Գրեթե երեք տարի Է կառուցվող շենքի հիմքն են գցում: Շինարարներն ասում են՝ պատշաճ աջակցություն չեն ստանում, հետևաբար շինաշխատաքները բնականոն հունով չեն ընթանում: Այս ընթացքում եվրոպական քոլեջը հարմարեցրել են աշակերտներին, փորձում են կազմակերպել պատշաճ ուսուցում: Տուժողն իհարկե աշակերտներն են, իսկ դպրոցի պատրաստ լինելու մասին տեղեկությունները հակասական: