Բացել լրահոսը Փակել լրահոսը
377115221_623280013303394_1964641224673792785_n
A A
Պաշտոնական

Տարածված տեղեկատվությանը թյուրիմացաբար կցվել էին ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքի լուսանկարները․ Բժշկական համալսարանի հայտարարությունը

ԵՊԲՀ հայտարարությունը․

Հարգելի գործընկերներ,

Համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող շենքերը, վերաբերում էր, ոչ թե բուհի Կենտրոնական` գմբեթով կենտրոնական մասնաշենքին, այլ Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին, որը տրված էր ԵՊԲՀ-ին, սակայն շենքը ծայրահեղ վթարային էր և ուներ վերակառուցման կարիք:

Տարածված տեղեկատվությանը թյուրիմացաբար կցվել էին ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքի լուսանկարները, մինչդեռ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:

Կառավարության նիստի ընթացքում երեկ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում էր Երևանի, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող գույքին, որը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել:

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին