Հայ ձեռներեց կանայք հանուն բարեգործության
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում կազմակերպվել էր «Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում...» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
Միջոցառման կազմակերպման հիմնական նպատակը ժամանակակից հայ կնոջ նորարարական գաղափարները, ավելին ստեղծելու և հասարակությանը օգտակար լինելու ձգտումը, ձեռքի և մտքի արգասիքը հասարակական լայն շրջանակներին հասանելի դարձնելն էր: Իսկ վաճառքից գոյացած հասույթն ուղղվեց բարեգործությանը՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»:
Միջոցառման կազմակերպիչներ էին Գրետա Արսենյանը և Սյուզաննա Գրիգորյանը։
«Մեր գործընկեր ձեռներեց կանանց համախմբելու գաղափարը ծնունդ է առել դեռևս ամիսներ առաջ: Այսօր, երբ արդեն քաղում ենք մեր գաղափարի պտուղները, երբ տաղավարների շուրջ տեսնում ենք ժպտացող դեմքեր, գոհունակ հայացքներ, հասկանում ենք, որ չենք սխալվել և ինչպես մեր կարգախոսն է ենթադրում՝ ունենալու ենք նոր կայարաններ ևս՝ հանուն նպատակների իրագործման»,-ասում է կազմակերպիչ Գրետա Արսենյանը:
Տիկնիկագործությունից մինչև ձեռագործ պայուսակների արտադրություն, անուշաբույր մոմերից մինչև օճառների, խնամքի պարագաների ստեղծում: Կանացից շատերի համար դժվար է սեփական ստեղծագործությունից հրաժարվելը, բայց հանուն նպատակների իրագործման չեն երկմտում՝ անելու քայլը դեպի հաջորդ կայարան՝ նպատակների իրագործում...