Բացել լրահոսը Փակել լրահոսը
եվրամիություն--_0 (1)
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում

Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան Արցախում շփման գծի երկայնքով և այլ վայրերում։ ԵՄ-ն ցավում է էսկալացիայի հետևանքով մարդկային կորուստների համար։

«Մենք կոչ ենք անում  դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա. այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչության արտագաղթելու։

Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Բոլոր կողմերի իրական հանձնառությունը պահանջվում է բանակցությունների արդյունքների ուղղությամբ աշխատելու համար: ԵՄ-ն լիովին ներգրավված է երկխոսությունը հեշտացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ: