Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ
A A
Պաշտոնական

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել խաղաղ բնակչության շրջանում զոհերը։

Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին  Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։

Այն փոխեց հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի  դիրքը, կարգավիճակը։

Տարածաշրջանում տեղակայվելուց ի վեր ռուսական խաղաղապահ ուժերը բարեխղճորեն իրականացրել են հրադադարի պահպանման և ադրբեջանական և հայկական կողմերի միջև կապի, կոնտակտի ապահովման խնդիրները։

Մեր խաղաղապահները համակարգել են տեղում հումանիտար իրավիճակը շտկելու ջանքերը, ինչպես նաև նպաստել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսությանը։

Նույնիսկ այս ժամերին ռուսական խաղաղապահ ուժերը օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնություն, և զբաղվում տարհանմամբ։

Այժմ գլխավորը՝ հրատապ վերադառնալ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրագործմանը, որը  հստակեցնում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը, դադարեցնել  զինված առճակատումը և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի. ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։