A
A
Շախմատի աշխարհի պատանիների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը կպայքարի նույն կոչման համար
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 1-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կանցկացվի 2023 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանից մասնակցում են գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և Ասյա Եդիգարյանը: Նշենք, որ Մարիամն անցած տարի դարձել է աշխարհի Մ-18 չեմպիոն՝ 11 հնարավորից վաստակելով 11 միավոր:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: