Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0153546
A A
Պաշտոնական

Զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները․ Ոստիկանության հայտարարությունը

ՀՀ ոստիկանության հայտարարությունը․

Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։

Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։

Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները։