Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik 21.09..
A A
Սպորտ

«Փյունիկը» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Նոային» և վերադարձավ առաջին հորիզոնական

Կայացան Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարի առաջատար «Փյունիկն» այսօր հյուրընկալվեց «Նոային»: Խաղն ավարտվեց փյունիկցիների նվազագույն հաղթանակով, չնայած նրանք խաղն ավարտեցին 10 հոգով. 50-րդ րոպեին հեռացվեց Էդգար Մալաքյանը: Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Հովհաննես Հարությունյանը:

Այդ հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 20 միավոր և կրկին վերադարձավ առաջին հորիզոնական: Նրան հետապնդող «Ալաշկերտը», որն ընթավիկ տուրում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել էր «Արարատին», առաջատարին զիջում է ընդամենը մեկ միավորով:

Հաջորդ երկու տեղերը 16 միավորով բաժանում են «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»: Երկրի չեմպիոնը Արմավիրում պարտության է մատնել «Վանին»՝ 3:1, իսկ նոր արարատցիները Գյումրիում նույն հաշվով առավելության են հասել տեղի «Շիրակի» նկատմամբ: Երևանի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում խոշոր հաշվով պարտվել է առաջնության նորեկ «Վեսթ Արմենիային»՝ 0:4:

Հաջորդ՝ 9-րդ տուրը, կկայանա սեպտեմբերի 24-26-ը: Կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի «Ալաշկերտին»: «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի «Շիրակին»: