A
A
Մալխաս Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ և ապահովեց օլիմպիական ուղեգիր. ըմբշամարտի ԱԱ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն ապահովեց իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերում։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեր 77 կգ քաշային մարզիկն այսօր 3-րդ տեղի համար մարտում լարված պայքարում հաղթեց ղազախ Ժադրաևին: Այդպիսով, նա դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և նվաճեց 2024թ օլիմպիական խաղերի ուղեգիր։
Մեր 97 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանն նույնպես նվաճել է այդ իրավունքը, քանի որ մտել է եզրափակիչ: Վաղը նա կպայքարի աշխարհի չեմպիոնության համար: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կմրցի 3-րդ տեղի համար, որը նույնպես օլիմպիական ուղեգիր է տալիս:
Հավելենք, որ թիմային հաշվարկով Հայաստանն այս պահին 9-րդ տեղում է: