Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մինչև հոկտեմբերի 20-ը Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)

«Մինչև հոկտեմբերի 20-ը Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից առանց հետևանքների։ Լրանում է այն ժամկետը, երբ Հայաստանը կարող է հայտարարել, որ ևս 5 տարով չի երկարաձգում ՀԱՊԿ-ի հետ պայմանագիրը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։

Վերջինիս խոսքով Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան գալիս է Հայաստանի անվտանգային խնդիրների շուրջ առաջարկություններ անելու։

Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին, ասում է, Ս․Շահրամանյանը տապալել է ինտեգրման պլանը, քանի որ ողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան։ «Առաջինը հրաժարվել են Մարտակերտի գյուղերը, հետո քաղաքը։ Պետք է ասել, որ Շահրամանյանը ծնունդով Մարդակերտից է։ Մարդակերտի բնաչության դուրս գալու որոշումը ազդանշան դարձավ արցախցիների համար։ Հետո դուրս եկան Ճարտարի, Մարտունու, Ասկերանի բնակիչները։ Ասկերանում մնաց միայն Վիտալի Բալասանյանը»,- հավելեց Ա․Ղուկասյանը։

Եվ երբ ՌԴ-ն նրան հարցնում է, ինչու ես տապալել, ասել է, որ դա եղել է այն մարդկանց պատճառով, որոնք դա չեն ընդունել։ Այդ մարդկանցից են, օրինակ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան զինվորական Դավիթ Մանուկյանը, որոնք ձերբակալվել են Ադրբեջանի կողմից։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։