Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_8204
A A
Բիզնես

Ֆասթ Բանկը «Շիրակ» ֆուտբոլային ակումբ կողքին է

Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը:

Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում:

Ֆասթ Բանկը, հայաստանյան բանկային ոլորտում թվային լուծումների ակտիվ ինտեգրմանը ուղղված քայլերին զուգահեռ, կարևորում է նաև այլ ոլորտների՝ այդ թվում սպորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը:

Հովանավորչական համագործակցությունը թույլ կտա Հայաստանի ամենասպորտային մարզի՝ «Շիրակի» անունը կրող ֆուտբոլային ակումբին ներկայանալու ավելի լայն շրջանակներին, Ֆասթ Բանկի հետ համատեղ նոր միջոցառումներ իրականացնել, որոնց միջոցով ֆուտբոլն ավելի լայն տարածում կգտնի մյուս մարզերում ևս:

Քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և հնգակի սուպերգավաթակիր «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ամենահին և հարուստ ավանդույթներ ունեցող ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը հիմնադրվել է 1958 թվականին:

Ներկայացնելով Գյումրի քաղաքը՝ ակումբը միշտ առանձնացել է իր սպորտային բնավորությամբ, պայքարի ոգով և բարձր նվաճումների ձգտումով:

Այսօր «Շիրակը» կպայքարի իր հերթական տիտղոսի՝ Հայաստանի Սուպերգավաթի համար՝ մրցելով «Ուրարտուի» հետ: «Շիրակին» այդ խաղում մաղթում ենք հաջող խաղ և հաղթանակ: