A
A
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու ռազմական գործողությունների համար։
«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք։ Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի»,- X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։
Նա նաև հայտնել է, որ կարգադրել է սահմանամերձ բնակավայրերը մաքրել ՀԱՄԱՍ-ի զինյալներից և պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնել: