Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կատրին-Կոլոննա
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ շրջանակում կպահանջի բանաձև ընդունել՝ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի վերաբերյալ․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում կպահանջի բանաձև ընդունել, որը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Սենատում ելույթի ժամանակ։

«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի փախուստը ԼՂ-ից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»,- ասել է Կատրին Կոլոննան։

Նա նաև խոսել է Արցախի հայերի պատմական և մշակութային իրավունքների պաշտպանության, տեղում մշտական միջազգային ներկայության անհրաժեշտության մասին։