Ֆասթ Բանկը DigiTec 2023-ի ֆինտեք հովանավորն է
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում արդեն 18-րդ անգամ DigiTec-ն իր հովանու ներքո է համախմբել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք ընկերությունների և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը։
Էքսպոյի իր ընդարձակ տաղավարում Ֆասթ Բանկը հաճախորդներին է ներկայացնում սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, որը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, ինչպես նաև Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցան նպատակով ստեղծված «ԽոսաՓող» հավելվածը։
Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում նաև հետաքրքիր, ինտելեկտուալ միջոցառումներ է կազմակերպում IT համայնքի համար և լավագույն մասնակիցներին անակնկալ նվերներ հանձնում։
Մասնակցելով DigiTec էքսպոյին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել հայկական տեխնոլոգիական համայնքի առաջընթացը: