Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մուշեղ
A A
Քաղաքականություն

Փաստաբանի գործով նախաքննությունն ավարտվել է

 Փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Գործը դատարան կուղարկվի այն ժամանակ, երբ դատախազը հաստատի մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, ապա նաև սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառման մեջ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը սեպտեմբերի 29-ին բավարարել էր Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։

Ի դեպ, մինչ օրս պաշտպանական կողմը չի ստացել կալանավորման որոշումը, այստեղ միտում են տեսնում։ Այս որոշման բողոքարկումն էլ անիմաստ է դառնում, որովհետեւ բուն գործն արդեն դատարանում կլինի եւ հենց առաջին դատական նիստի ընթացքում դատավորը պարտավոր է անդրադառնալ ընտրված խափանման միջոցի հարցին։